Բոլոր նորությունները

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Եղանակը Հայաստանում
փետրվարի 14 • 10:18, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվարի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվինաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ին՝ 18-22 մ/վ, 15-16-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի ցերեկը, 15-18-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում` Փետրվարի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Ճանապարհները Հայաստանում
փետրվարի 14 • 04:28, 2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Պատահարներ
փետրվարի 13 • 22:50, 2026
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Փետրվարի 13-ին, ժամը 23:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Դեպքի վայրում գտնվող հոգեբանը քաղաքացուն և նրա հարազատին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին
Պատահարներ
փետրվարի 13 • 17:59, 2026
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին
Փետրվարի 13-ին, ժամը 18։53-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ում բախվել են «VAZ» մակնիշի երկու ավտոմեքենա։ Երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Ճանապարհները Հայաստանում
փետրվարի 13 • 17:26, 2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Օգնության են հասել փրկարարները․ օպերատիվ արձագանքի շնորհիվ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում
Պատահարներ
փետրվարի 13 • 12:10, 2026
Օգնության են հասել փրկարարները․ օպերատիվ արձագանքի շնորհիվ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում
Փետրվարի 13-ին, ժամը 11։28-ին Գեղարքունիքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքար բնակավայրի բնակչին անհրաժեշտ է ցուցաբերել բուժօգնություն, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողանում մոտենալ հիվանդին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շտապօգնության բժշկին մոտեցրել են  Գեղաքար բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկին, այնուհետև հոսպիտալացման նպատակով, քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։  Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)
Պատահարներ
փետրվարի 13 • 12:06, 2026
Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)
Փետրվարի 13-ին, ժամը 11։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի առևտրի կենտրոնի տարածքում գտնվող խանութ- սրահներից մեկի պահեստում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ջահերի խանութ-սրահի (ընդհանուր 600 քմ) պահեստային հատվածում (30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։16-ին, մարվել՝ 14։39-ին: Այրվել են ջահեր, կենցաղային տեխնիկա, փայտե դարակաշարեր։ Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի խանութ-սրահի հիմնական հատված։
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Եղանակը Հայաստանում
փետրվարի 13 • 10:01, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի և 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին` հարավարևմտյան`3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին՝ 18-22 մ/վ, 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի ցերեկը, 14-18-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։ Երևան քաղաքում` Փետրվարի 13-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում է տեղումներ․ գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։ Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝    18.9°C (1979թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -22.2°C (1972թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -1°C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Ճանապարհները Հայաստանում
փետրվարի 12 • 18:40, 2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Եղանակը Հայաստանում
փետրվարի 12 • 10:07, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 13-17-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-16-ի գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։  Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում` Փետրվարի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-15-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Երևան քաղաքի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝    16.4°C (1979թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -22.6°C (1972թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -1.8°C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Իրազեկում․ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Իրազեկում
փետրվարի 12 • 07:15, 2026
Իրազեկում․ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Փետրվարի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում,  Արարատի մարզի  «Հնաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։Խնդրում ենք չանհանգստանալ։      
Այրվել է ավտոմեքենա
Պատահարներ
փետրվարի 12 • 07:10, 2026
Այրվել է ավտոմեքենա
Փետրվարի 12-ին, ժամը 09։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա գյուղի վարչական հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։26-ին, մարվել՝ 09։31-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։ 
Էջ 1 337-ից