Դիմում բողոքներ

– Ի՞նչ տվյալներ պետք է ներկայացնել վարչական մարմնին ուղղված գրավոր դիմումում:

Դիմողի անունը, ազգանունը, հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը, վարչական մարմնի անվանումը, դիմումում ներկայացվող պահանջը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը, դիմողի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը, հեռախոսահամարը, նույնականացման այլ տվյալներ (ըստ ցանկության):

– Ի՞նչ տվյալներ կարող է տեսնել դիմումատուն՝ իրեն տրված ծածկագրի համարը մուտքագրելով առցանց համակարգ:

Իր դիմումի կարգավիճակը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է ուղղել հարցերը:

– Ինչպե՞ս ուղարկել դիմումը նախարարություն:

Էլեկտրոնային փոստով, փոստի միջոցով, առձեռն (նախարարության փոստարկղ):