ՆԳՆ ՓԾ ազդարարման պատասխանատու
ՆԳՆ Փրկարար ծառայությունում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության ներքին վերահսկողության բաժնի ավագ հրահանգիչ,
փ/ծ մայոր Հարություն Մանուկյան
հեռախոսահամար՝ +374 98 76-78-66
Էլ․ հասցե՝ haroutmanukyan@gmail.com
Ի՞նչ է ազդարարումը
Ազդարարում՝ ազդարարի կողմից պետական մարմիններում, կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին.
Ո՞վ է համարվում ազդարար
Ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար:
Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.
Որո՞նք են ազդարարման նպատակները
բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները.
նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան.
նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
Ի՞նչ է ներքին ազդարարումը
Ներքին ազդարարում է համարվում հաղորդումը ներկայացնելն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին:
Օրինակ, երբ աշխատակիցը իր վերադասին կամ նախարարի կողմից լիազորված անձին հաղորդում է ներկայացնում նախարարության համակարգում տեղի ունեցած որևէ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների խախտման կամ անհամատեղելիության կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ։
Ի՞նչ է արտաքին ազդարարումը
Արտաքին ազդարարում է համարվում իրավասու մարմին հաղորդում ներկայացնելը:
Օրինակ, երբ քաղաքացին հաղորդում է ներկայացնում նախարարության համակարգում տեղի ունեցած որևէ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ։
Ինչպե՞ս է իրականացվում ներքին ազդարարման վարույթը
Ներքին ազդարարումը սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին հաղորդում ներկայացնելով:
Եթե հաղորդումը ստացել է ազդարարի անմիջական ղեկավարը կամ նրա վերադասը կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձ կամ սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված անձը, ապա նա պարտավոր է հաղորդումն անհապաղ փոխանցել իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած անձին:
Իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը՝
ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է վարույթի հարուցումը.
ապահովում է հարուցված վարույթի գաղտնիությունը.
իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.
ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:
Թվարկված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Ինչպե՞ս է իրականացվում արտաքին ազդարարման վարույթը
Արտաքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իրավասու մարմին հաղորդում ներկայացնելով: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի աշխատակցին, ապա ազդարարումը կատարվում է իրավասու մարմնի ղեկավարին: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի ղեկավարին, ապա այն ներկայացվում է իրավասու մարմնի վերադաս մարմնի ղեկավարին: Իրավասու մարմնի վերադաս մարմնի բացակայության դեպքում հաղորդումը ներկայացվում է համապատասխան մարմնի հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողով (առկայության դեպքում), իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում լիազոր մարմին: Իրավասու մարմինը՝ ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը. իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ. ապահովում է վարույթի գաղտնիությունը. իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով. իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն. իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով. ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը. հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ: Թվարկված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե ազդարարը համաձայնություն չի տվել իր անձնական տվյալները բացահայտելու վերաբերյալ, ապա մարմինը, որը ստացել է ազդարարի ներկայացրած հաղորդումը և իրավասու չէ վարույթ հարուցելու, պարտավոր է մինչև հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելը ստանալ ազդարարի նախնական համաձայնությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ազդարարի համաձայնության բացակայության դեպքում հաղորդումն ուղարկվում է ըստ ենթակայության՝ առանց ազդարարի անձնական տվյալները բացահայտելու:
Որքա՞ն է հարուցված վարույթի առավելագույն ժամկետը
Ներքին և արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:
Ի՞նչ հետևանքներ կառաջացնեն ազդարարի անբարեխիղճ գործողությունները
Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:
Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա հաղորդումն ստացած անձը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:
Ի՞նչ պաշտպանության միջոցներ են տրվում ազդարարին ներքին և արտաքին ազդարարման դեպքում
Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձի միջոցով:
Վարույթ հարուցելու դեպքում վարույթ հարուցելու մասին ակտի և վարույթի հետ կապված այլ փաստաթղթերի մեջ չեն նշվում ազդարարման փաստը և ազդարարի անձնական տվյալները:
Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով իրավասու մարմինն իր իրավասության շրջանակներում՝
ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.
ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.
ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը` հանձնարարականների նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով.
ազդարարի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ.
անհրաժեշտության դեպքում՝ ազդարարին հնարավորության դեպքում տեղափոխում է այլ աշխատասենյակ.
ձեռնարկում է համապատասխան միջոցներ ազդարարի աշխատանքային իրավունքների վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ ազդարարին վերականգնում է աշխատանքի, հատուցում նրա կրած վնասները.
ձեռնարկում է իրավիճակից բխող՝ ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ այլ միջոցներ:
Ի՞նչ է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:
Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի (ՀՀ արդարադատության նախարարության), երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:
Ազդարարման համակարգը կարգավորող օրենսդրությունը
«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 15 մարտի 2018 թվականի «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» 272-Ն որոշում