Պատմություն
1988 թ. Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր և դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման ու ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ստեղծման հիմնական ազդակը:
1991 թ. հուլիսի 17-ին Հայաստանի ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 462 որոշմամբ, Սերգեյ Բալասանյանի, Վարդան Ամիրբեկյանի և մյուսների ջանքերով, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՀՀ ՍՊԱԾ): Գերատեսչությունը կազմակերպելու էր բնակչության, շենքերի և կառույցների սեյսմիկ պաշտպանությունը: Շատ կարճ ժամանակամիջոցում ՀՀ ՍՊԱԾ-ը հասավ բարձր արդյունքների՝ ճանաչվելով տարածաշրջանում ոլորտի առաջատար: Հայաստանում սեյսմիկ պաշտպանության համակարգի կազմակերպման փորձն արժանացավ ՄԱԿ-ի ՍԱՍԱԿԱՎԱ-ի «Վտանգի նվազեցման և աղետների կանխման գործում ակնառու ներդրման համար» հատուկ մրցանակին, որը 1998թ. հոկտեմբերի 4-ին Ժնևի Ազգերի պալատում հանձնվել է ՀՀ ՍՊԱԾ-ին:
1991 թ. ստեղծվում է Արտակարգ իրավիճակների վարչությունը, որի պետ է նշանակվում Ստեփան Բադալյանը: Հայաստանում 1961 թվականից գործող ՔՊ շտաբն իր բոլոր կազմավորումներով 1991 թ. վերջին դրվում է Արտակարգ իրավիճակների վարչության ենթակայության տակ: Վարչությունը, ի տարբերություն քաղպաշտպանության գործունեության ոլորտի նեղ շրջանակի, թե' հայեցակարգային, թե' մասնագիտական, թե' իրավական տեսակետներից նոր, լայն մոտեցում էր ցուցաբերում համակարգի ողջ աշխատանքի կազմակերպմանը` ելնելով Հայաստանում հավանական խոշոր աղետների ու վթարների առկայությունից, դրանց դասակարգումից և ռիսկի գնահատումից:
ՀՀ կառավարության 1997 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 359 որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին.
- աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը.
- աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը:
1994 թ. Հայաստանը դառնում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:
1997 թ. ԱԻ վարչությունը հանվում է ՀՀ կառավարության կառուցվածքից, վերանվանվում ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, որի պետ է նշանակվում գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանը:
2001 թ. փետրվարին ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ պետ է նշանակվում գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը։
2004 թ. մարտին ԱԻՎ պետ է նշանակվում գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանը։
2005 թ. դեկտեմբերին Արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության:
2008 թ. ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և նախարար է նշանակվում Մհեր Շահգելդյանը:
Նորաստեղծ նախարարության կազմում ընդգրկվում են Հայաստանի փրկարար ծառայությունը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հայպետհիդրոմետը, Պետական ռեզերվների գործակալությունը և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:
2010 թ. մարտին ՀՀ ԱԻ նախարար է նշանակվում Արմեն Երիցյանը:
ՀՀ Նախագահի 2014 թ. դեկտեմբերի 1-ի ՆՀ-602-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվում, միացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, որն էլ վերանվանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության: ՀՀ Նախագահի 2014 թ. դեկտեմբերի 1-ի հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Արմեն Երիցյանը:
ՀՀ Նախագահի 2016թ. փետրվարի 24-ի ՆՀ-196-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվում է\` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:
2016 թ. փետրվարի 24-ի ՀՀ Նախագահի ՆՀ-198-Ա հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Արմեն Երիցյանը։
2016 թ. սեպտեմբերի 27-ի ՀՀ Նախագահի ՆՀ-1058-Ա հրամանագրով Արմեն Երիցյանը վերանշանակվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
2017 թ. փետրվարի 6-ի ՀՀ Նախագահի ՆՀ-246-Ա հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Դավիթ Տոնոյանը:
2017 թ. մայիսի 30-ի ՀՀ Նախագահի ՆՀ-465-Ա հրամանագրով Դավիթ Տոնոյանը վերանշանակվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
2018 թ. ապրիլի 20-ի ՀՀ Նախագահի ՆՀ-276-Ա հրամանագրով Դավիթ Տոնոյանը վերանշանակվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
2018 թ. մայիսի 12-ի ՀՀ Նախագահի ՆՀ-311-Ա հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Հրաչյա Ռոստոմյանը։
2018 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի ՆՀ-433-Ա հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Ֆելիքս Ցոլակյանը:
2019 թ. հունվարի 18-ի ՀՀ Նախագահի ՆՀ-22-Ա հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը վերանշանակվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
ՀՀ նախագահի 2020 թ. նոյեմբերի 20 –ի ՆՀ-311-Ա հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
2020 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Նախագահի ՆՀ-312-Ա հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Անդրանիկ Փիլոյանը:
ՀՀ նախագահի 2022 թ. ապրիլի 1-ի ՆՀ-82-Ա հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
2022 թ. ապրիլի 12-ին ՀՀ Նախագահի ՆՀ-93-Ա հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Արմեն Փամբուխչյանը:
2023 թ. հունվարի 9-ին ՀՀ Վարչապետի Ն10-Ա որոշմամբ Կամո Ցուցուլյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: