Արտակարգ իրավիճակներում հոգեբանական աջակցություն

Հոգեբանական աջակցություն

Ի՞նչ է հոգեբանական աջակցությունը

  • Արտակարգ իրավիճակների բնագավառում հոգեբանական ծառայության կազմակերպում ու մատուցում, հոգեբանական օգնության և խորհրդատվության տրամադրում բնակչությանը։ 

Ինչպե՞ս է տրամադրվում հոգեբանական աջակցությունը

  • Հոգեբանական խորհրդատվություն` «911» հեռախոսահամարով ու «թեժ գծերով»
  • Հոգեբանական աջակցություն` արտակարգ դեպքի, պատահարի վայրում հոգեբանական օգնության կարիք ունեցող մարդկանց հաշվառման, դասակարգման և աջակցության ցուցաբերման կազմակերպում և իրականացում:

Անհրաժեշտության դեպքում հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերվում է նաև Նախարարության լիազոր ստորաբաժանման տարածքում:

Հոգեբանական աջակցություն01

Ինչպե՞ս դիմել

Հոգեբանական խորհրդատվության վերաբերյալ ահազանգերն ու տեղեկատվությունն ընդունվում են ահազանգման կենտրոնի հերթապահ մասում` 911, +37410360684, +37460712444 հեռախոսահամարներով, ինչպես նաև WhatsApp/Viber: +374-44-36-06-84 հավելվածների և psyserviceofra@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Հոգեբանական խորհրդատվություն չի տրամադրվում

  • երբ ահազանգի բնույթը չի առնչվում ՓԾ հոգեբանական ծառայության գործառույթներին
  • երբ ահազանգը ակնհայտ կեղծ է կամ հետադարձ ստուգման ժամանակ պարզվել է նրա կեղծ լինելը
  • երբ ահազանգողը խոսում է օտար լեզվով (բացառությամբ` անգլերեն և ռուսերեն)
  • երբ ահազանգողն օգտագործում է անվայել, վիրավորող խոսքեր:
Իրավական տեղեկատվություն՝

«911» ծառայությունում օպերատիվ հերթափոխի կողմից քաղաքացիների և այլ անձանց ահազանգերի սպասարկման, տեղեկատվության ընդունման, գրանցման, փոխանցման, վերադաս հրամանատարների հրամանների, կարգադրությունների կատարման կարգը սահմանելու մասին ՀՀ ԱԻ նախարարի հրաման։ 

 Հրաման՝ arlis.am

Հոգեբանական աջակցություն02
Ո՞վ կարող է դիմել

ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ

Ծառայության արժեքը

Անվճար

Ծառայության աշխատանքային ժամեր

Շուրջօրյա

Ինչպե՞ս դիմել

Հոգեբանական խորհրդատվության վերաբերյալ ահազանգերն ու տեղեկատվությունն ընդունվում են ահազանգման կենտրոնի հերթապահ մասում վերը նշված հեռախոսահամարներով: