Փրկարարական կազմավորումների և փրկարարի որակավորում

Հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ

Ինչպե՞ս ստանալ փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորում

Որակավորումն անցկացվում է փրկարարական կազմավորումների ղեկավարների ներկայացրած նյութերի հիման վրա` որակավորումից առնվազն 2 շաբաթ առաջ։ Փրկարարական կազմավորումների, փրկարարի անմիջական ղեկավարը ներկայացնում է`

  • որակավորվող փրկարարի ծառայողական բնութագիրը,
  • փրկարարական աշխատանքների մասնակցության ցուցակ,
  • մասնագիտական պատրաստության դասընթացի մասնակցությունը հավաստող փաստաթուղթ,
  • տեղեկանք առողջության մասին:


Անհատ փրկարարը փաստաթղթերը որակավորող հանձնաժողովին ներկայացնում է անձամբ:

Անհրաժեշտ փաստաթղթեր`

  • մասնագիտական պատրաստությունը հավաստող փաստաթուղթ,
  • տեղեկանք առողջության մասին:

Ինչպե՞ս է անցկացվում որակավումը

Որակավորվողները հանձնաժողովի կողմից լիազորված մասնագետներին հանձնում են քննություններ` համաձայն փրկարարական կարգերին և կազմավորումներին ներկայացվող որակավորման պահանջների և նորմատիվների:

  • ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվներից, 
  • առաջին բուժօգնության
  • փրկարարական աշխատանքների հիմունքներից,
  • հակահրդեհային պատրաստության հիմունքներից,
  • ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից (տեսական և գործնական): 

Փրկարարական կազմավորումներին ներկայացվող պահանջներ`

  • ունենալ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված համապատասխան փրկարարական գույք, տեխնիկա, սարքավորումներ, հանդերձանք և կապի միջոցներ,
  • համալրված լինել մասնագիտացված փրկարարներով:

Ինչպե՞ս դիմել
Որակավորում ստանալու համար անհրաժեշտ է գրությամբ դիմել լիազոր մարմնի ղեկավարին։

Տարբերակ 1. փոստով. 
Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8

Տարբերակ 2. էլեկտրոնային համակարգով
 Էլեկտրոնային հարցումների միասնակն հարթակի միջոցով

Տարբերակ 3. առձեռն
ներկայացրեք լրացված և ստորագրված փաստաթղթերը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան բաժնի աշխատակցին (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Որակավորման ենթակա չեն`

  • Նոր որակավորում անցնելուց, նոր որակավորման դաս ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե փրկարարները նման ցանկություն չեն հայտնել
  • միջազգային կարգի փրկարարները
  • հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել
  • հղիության կամ երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները ենթակա են որակավորման` արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ որակավորվելու համար
Փրկարարի որակավորում
Ո՞վ կարող է դիմել

Կարող են դիմել Փրկարար ծառայության և այլ փրկարարական կազմավորումներում ընդգրկված քաղաքացիները։