Արտակարգ իրավիճակներում բժշկական ապահովում

Առաջին օգնություն, բժշկական ապահովում

Ի՞նչ է բժշկական ապահովումը

  • Արտակարգ իրավիճակներում խորհրդատվական, կազմակերպչական, բժշկական միջոցառումների համալիր,  ուղղված դեպքի վայրում առաջին օգնության ցուցաբերմանը, անհետաձգելի բուժկանխարգելիչ միջոցառումների և  բուժօգնության կազմակերպմանը, ԱԻ-ների հետևանքների վերացման աշխատանքներում ընդգրկված անձնակազմի առողջության պահպանմանը և բուժօգնության ցուցաբերմանը։

Ինչպե՞ս է իրականացվում բժշկական ապահովումը

  • արտակարգ իրավիճակներում  բնակչությանը առաջին օգնության ցուցաբերում
  •  բնակչությանը բժշկական խորհրդատվության տրամադրում
  •  ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքման կազմակերպում
  • արտակարգ դեպքի, պատահարի վայրում փրկարարական գործողություններում ներգրավված անձնաց բժշկական օգնության ցուցաբերում
  • արտակարգ իրավիճակներում տուժած բնակչության բժշկական օգնության ցուցաբերում
  • «Առաջին օգնություն» թեմայով վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում։

Ո՞վ կարող է դիմել

Բժշկական և առաջին օգնության խորհրդատվություն ստանալու նպատակով  911 հեռախոսահամարով կարող են դիմել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող յուրաքանչյուր ոք: 

«Առաջին օգնություն» թեմայով դասընթացներին մասնակցելու նպատակով կարող են դիմել կազմակերպություններ, գերատեսչություններ, կազմավորված խմբեր և այլն:

Ինչպե՞ս դիմել

Հեռ:՝  911, (012) 31 79 81, (012) 31 79 80, +37444 18 43 77
 Էլ․ փոստ։  bavmia3@gmail.com 

Իրավական տեղեկատվություն՝

«911» ծառայությունում օպերատիվ հերթափոխի կողմից քաղաքացիների և այլ անձանց ահազանգերի սպասարկման, տեղեկատվության ընդունման, գրանցման, փոխանցման, վերադաս հրամանատարների հրամանների, կարգադրությունների կատարման կարգը սահմանելու մասին ՀՀ ԱԻ նախարարի հրաման:

Հրաման՝ arlis.am

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ

Ծառայության արժեքը

Անվճար

Ինչպե՞ս դիմել

Բժշկական խորհրդատվության վերաբերյալ ահազանգերն ու տեղեկատվությունն ընդունվում են ահազանգման կենտրոնի հերթապահ մասում վերը նշված հեռախոսահամարներով: