մարտի 31 • 16:07, 2026
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)
Մարտի 31-ին, ժամը 18։58-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20:30-ին։ Այրվել են երեք տների տանիքներից մոտ 150 քմ հատված, տներից մեկի սենյակը և կից պատշգամբը` գույքով, ջերմահարվել՝ կառուցատարրեր։
Փրկարարները տարհանել են 4 քաղաքացու․ տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ։