Պատահարներ
մարտի 29 • 23:40, 2026

Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած

Մարտի 29-ին, ժամը 23։38-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Ախթալա բնակավայրի Օրջոնոկիձեի փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվում․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է մարտի 30-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում առկա ավտոպահեստամասեր․ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։