Պատահարներ
մարտի 29 • 21:04, 2026
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Մարտի 29-ին, ժամը 22:13-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներսիսյան փողոցի և Ներսիսյան նրբանցքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։