Տեղեկությունների մատչելիություն և հրապարակայնության ապահովում
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկությունների ցանկ
1․Հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքներ և ծառայություններ,
2․բյուջե,
3․գրավոր հարցումների ձևեր և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները,
4․հաստիքացուցակներ, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները,
5․աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը,
6․շրջակա միջավայրի վրա ներգործությունը,
7․հասարակական միջոցառումների ծրագրերը,
8․քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը,
9․աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները),
10․տնօրինվող տեղեկությունների ցանկը և և դրանց տնօրինման կարգը,
11․ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը,
12․սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները,
13․սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները: