Ի՞նչ գործառույթներ է իրականացնում
911 ահազանգման կենտրոնի հիմնական գործառույթն է ահազանգերի սպասարկում`
- արտակարգ դեպքերի, պատահարների ահազանգերի ընդունում,
- սոցիալ-կենցաղային բնույթի ահազանգերի ընդունում,
- ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքման կազմակերպում,
- հոգեբանական աջակցություն,
- առաջին օգնության և բժշկական խորհրդատվության տրամադրում։
Ահազանգման կենտրոնում չեն սպասարկվում՝
- երբ դեպքի մասին չեն փոխանցվում արձագանքում կազմակերպելու համար անհրաժեշտ և բավարար տեղեկություններ` դեպքի բնույթը և հասցեն.
- երբ ահազանգի բնույթը չի առնչվում «911» ծառայության գործառույթներին կամ արտակարգ դեպքի, պատահարի առաջացման (առաջացման սպառնալիքի) վտանգ չի ներկայացնում.
- երբ ահազանգը ակնհայտ կեղծ է կամ հետադարձ ստուգման ժամանակ պարզվել է նրա կեղծ լինելը.
- երբ ահազանգը նույն հասցեով, նույն դեպքով է, իսկ ահազանգողը չի հաղորդում լրացուցիչ տեղեկություններ.
- երբ ահազանգողը խոսում է օտար լեզվով (բացառությամբ` անգլերեն և ռուսերեն).
- երբ ահազանգողը, մինչ արտակարգ դեպքին, պատահարին առնչվող տեղեկատվության տրամադրումը, օգտագործում է անվայել, վիրավորող խոսքեր: