Բոլոր նորությունները

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում
Պատահարներ
ապրիլի 07 • 21:30, 2026
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում
Ապրիլի 7-ին, ժամը 22։03-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Renault» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է:
ՃՏՊ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին
Պատահարներ
ապրիլի 07 • 21:01, 2026
ՃՏՊ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին
Ապրիլի 7-ին, ժամը 20։19-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «GAZel», «Mercedes-Benz», «Volkswagen», «VAZ» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Գուսան Շերամի փողոցում բախվել են ավտոմեքենաներ
Պատահարներ
ապրիլի 07 • 18:19, 2026
Գուսան Շերամի փողոցում բախվել են ավտոմեքենաներ
Ապրիլի 7-ին, ժամը 17։17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Howo» մակնիշի բեռնատարը, «Kia», «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Howo» մակնիշի բեռնատարը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի արդյունքում տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Արգելապատնեշին բախվելու հետևանքով երկաթբետոնե սյունն ընկել է «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Փրկարարները օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն
Պատահարներ
ապրիլի 07 • 17:26, 2026
Փրկարարները օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն
Ապրիլի 7-ին, ժամը 17։19-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին
Պաշտոնական լուրեր
ապրիլի 07 • 16:07, 2026
Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի հրավերով «Առաքելություն Հայաստան» հասարակական-բարեգործական կազմակերպության սոցիալ-վերականգնողական կենտրոնի բնակիչները հատուկ հյուրեր էին Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում։   Հանդիպումն անցավ ջերմ, բովանդակալից ու վստահության մթնոլորտում։ Հյուրերը ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ստացան անհրաժեշտ պարզաբանումներ ու խորհրդատվություն հոգեբաններից, բժիշկներից ու ոլորտի մյուս մասնագետներից։ Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ուշադրության, ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար՝ հյուրերը կարևորեցին նման նախաձեռնությունների շարունակականությունը։ Հանդիպման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական նյութեր, որոնք նպաստելու են նրանց իրազեկվածության բարձրացմանը և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների զարգացմանը։
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Եղանակը Հայաստանում
ապրիլի 07 • 10:04, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հյուսիսարևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված` ապրիլի 9-10-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում՝ 20-50 սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում`Ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ը՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում`Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Երևան քաղաքի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝    29°C (2013թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -1.9°C (1965թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝    12.1°C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Էջ 1 724-ից