Պատահարներ
ապրիլի 07 • 21:01, 2026

ՃՏՊ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին

Ապրիլի 7-ին, ժամը 20։19-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊանհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZel», «Mercedes-Benz», «Volkswagen», «VAZ» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: