փետրվարի 19 • 19:55, 2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք, մառախուղ) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու, Շիրակի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններոււմ, Թալինի, Վեդու, Բերդի, Իջևանի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Ճամբարակ, Դիլիջան, Ապարան քաղաքներում և Զանգակատուն գյուղում տեղում է ձյուն։
Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում բուք է։
Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։