Պատահարներ
մարտի 03 • 20:25, 2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «DAF» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։35-ին, մարվել՝ 21։42-ին։ Այրվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և սրահը, իսկ «DAF» մակնիշի բեռնատարի կցորդիչից մոտ 2 քմ։