Պատահարներ
օգոստոսի 18 • 07:48, 2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։

Նախնական տվյալներով՝ մեկ անձ տուժել է։

Հրդեհի կապակցությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն։