Լրահոս
հուլիսի 02 • 13:53, 2025
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակն ու կանխարգելիչ միջոցառումները․ ասուլիս՝ «Արմենպրեսում»
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը ներկայացրել է հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակն ու դրա դեմ տարվող միջոցառումները, վիճակագրական տվյալներ։
Մասնավորապես՝
- ըստ վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է հրդեհների աճ։
- որպես կանխարգելիչ միջոցառում Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գործում է «Նիկիտա մոբայլ» կարճ հաղորդագրությունների ազդարարման համակարգը, որի միջոցով իրականացվում է իրավիճակի վերաբերյալ մարզերի անձնակազմի իրազեկում:
- ՓԾ տնօրենի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի միջոցառումների իրականացման նպատակով վերսկսվել են հանրային իրազեկման աշխատանքները․ իրականացվում են շրջայցեր, փակցվում են պաստառներ, բաժանվում՝ թռուցիկներ անվտանգության կանոնների վերաբերյալ, բարձրախոսներով իրականացվում է իրազեկում հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերում։
- անտառամերձ բնակավայրերում կամավորական խմբերի արագ արձագանքումը կարող է նպաստել անտառային հրդեհների տարածման կանխմանը մինչև հիմնական ուժերի ժամանումը։
ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալը կարևորել է շահագրգիռ կառույցների համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը և ընդգծել, որ միայն համատեղ աշխատանքի, զգոնության և ժամանակին իրազեկված լինելու շնորհիվ հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների վտանգն ու խուսափել դրանց ծանր հետևանքներից։