Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
Եգոր Աղվանի Կարապետյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976 թ. փետրվարի 17, գ․ Արագած
Կրթություն
• 2013-2017 թթ. սովորել և ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ասպիրանտուրան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։
• 2003-2008 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան` «Իրավագիտություն» մասնագիտությամբ։
• 1994-1999 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «Համազորային հրամանատարա-շտաբային, նախնական ռազմական պատրաստականության ուսուցիչ» մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
• 2023 թ․ մարտի 16-ին Ներքին գործերի նախարարի հրամանով նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին։
• 2016-2023 թթ. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ:
• 2011-2016 թթ. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ:
• 2009-2011 թթ. ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ:
• 2009 թ. ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա:
• 2006-2009 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի հետախուզության բաժնի ավագ սպա:
• 2001-2006 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի հետախուզության բաժնի սպա:
• 2000-2001 թթ. Ներքին զորքերի ուղեկցող գնդի վաշտի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ:
• 1999-2000 թթ. Ներքին զորքերի ուղեկցող գնդի դասակի հրամանատար:
Պարգևատրվել է՝
• ՀՀ Նախագահի 2016 թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև մի շարք գերատեսչական մեդալներով և պարգևներով:
Այլ տեղեկություններ
• Տիրապետում է ռուսերեն լեզվին:
Անձնական տվյալներ
• Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:
Էլ. փոստ՝ egor-karapetyan@mia.gov.am
Հեռ.՝ (+374 12) 317811