Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
Դավիթ Գենադիի Սարգսյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978 թ. հունիսի 1, ք․ Երևան
Կրթություն
2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
• 2023 թ․ մարտի 16-ին Ներքին գործերի նախարարի հրամանով նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին։
• 2019թ. հոկտեմբերի 31-ի հրամանով ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնին:
• 07.02.2019-31.10.2019թթ.՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
• 2018-2019թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:
• 2018-2018թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի պետ։
• 2017-2018թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ։
• 2016-2017թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ։
• 2014-2016թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետ։
• 2012-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ։
• 2007-2012թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին քննչական բաժանմունքի պետ։
• 2005-2007թթ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնամունքի պետի տեղակալ։
• 2003-2005թթ. ՀՀ ոստիկանության քննչական վարչության 1-ին /հսկող մեթոդական և վերլուծական/ բաժնի հսկող մեթոդական բաժանմունքի քննիչ։
• 2000-2003թթ. Քննչական գլխավոր վարչության 1-ին /Երևան քաղաքի քննչական/ վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ։
Պարգևատրվել է՝
• Պարգևատրվել է մեդալներով և այլ գերատեսչական պարգևներով:
Այլ տեղեկություններ
• Տիրապետում է ռուսերեն լեզվին:
Անձնական տվյալներ
• Ամուսնացած է, ունի երկու որդի:
Էլ. փոստ՝ davit-sargsyan@mia.gov.am
Հեռ.՝ (+374 12) 317700