Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյան

Տիգրան Հարությունի Պետրոսյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ. հոկտեմբերի 29, ք․ Եղեգնաձոր

Կրթություն

1999-2003թթ.` Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել Իրավագետ-միջազգայնագետի որակավորում։

Ծառայությունը Զինված ուժերում

1997-1999թթ․ ծառայել է ՌԴ սահմանապահ զորքերում:

Աշխատանքային գործունեություն 

• 2020թ. օգոստոսի 21-ին ԱԻ նախարարի հրամանով նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին։
• 2017-2020թթ.՝ ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության պետ։
• 2014-2017թթ.՝ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ։
• 2013-2014թթ.՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի պետ։
• 2012-2013թթ.՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար-բաժնի պետի տեղակալ։
• 2009-2012թթ․՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար։
• 2008-2009թթ.՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ։
• 2004-2008թթ․ Հայաստանի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի պահակախմբի պետ։ 

Պարգևատրվել է՝

• ՀՀ նախագահի 2017 թ․ հրամանագրով՝ «Երախտագիտության» մեդալով, ինչպես նաև ԱԻ նախարարության, Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության, Երկրապահ կամավորականների միության  մեդալներով, այլ գերատեսչական պարգևներով, մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով։

Գործունեություն միջազգային համագործակցության ոլորտում

• 2020-2021 թթ. եղել է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարությունում Հայաստանի քաղաքական պատասխանատու:

Այլ տեղեկություններ

• Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին: 

Անձնական տվյալներ

• Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Էլ. փոստ՝ tigran-petrosyan@mia.gov.am
Հեռ.՝ (+374 12) 317802