Բոլոր նորությունները
Ճանապարհները Հայաստանում
ապրիլի 16 • 12:17, 2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Եղանակը Հայաստանում
ապրիլի 16 • 10:46, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-21-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-17-ի ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապրիլի 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.3°C (1957թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` - 2.5°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.9°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Իրազեկում
ապրիլի 16 • 07:17, 2026
Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Ակունք, Կոտայք, Հատիս և Զովաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Իրազեկում
ապրիլի 16 • 06:44, 2026
Իրազեկում․ Արարատի մարզի Արմաշի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արմաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ:
Պատահարներ
ապրիլի 15 • 21:03, 2026
Արտաշավան բնակավայրի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ
Ապրիլի 15-ին, ժամը 18։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արտաշավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։
Պատահարներ
ապրիլի 15 • 13:47, 2026
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
Ապրիլի 15-ին, ժամը 12։44-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
…
Էջ 1 736-ից