Իրազեկում
ապրիլի 08 • 08:00, 2026
Իրազեկում. Վայոց ձորի մարզի Քարագլուխ բնակավայրում և Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Ապրիլի 9-ին` ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրում, ժամը 14։00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում Վայք քաղաքում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։