Արտակարգ իրավիճակներում հոգեբանական աջակցություն և բժշկական ապահովում

Առաջին օգնություն, բժշկական ապահովում
  • Ի՞նչ է հոգեբանական աջակցությունը և բժշկական ապահովումը.


    • արտակարգ իրավիճակների բնագավառում հոգեբանական ծառայության կազմակերպում ու մատուցում, հոգեբանական օգնության և խորհրդատվության տրամադրում բնակչությանը, 
    • արտակարգ իրավիճակներում խորհրդատվական, կազմակերպչական, բժշկական միջոցառումների համալիր` ուղղված դեպքի վայրում առաջին օգնության ցուցաբերմանը, անհետաձգելի բուժկանխարգելիչ միջոցառումների և  բուժօգնության կազմակերպմանը, ԱԻ-ների հետևանքների վերացման աշխատանքներում ընդգրկված անձնակազմի առողջության պահպանմանը և բուժօգնության ցուցաբերմանը։

  • Ինչպե՞ս է իրականացվում հոգեբանական աջակցությունը և բժշկական ապահովումը.


    • hոգեբանական խորհրդատվություն` «թեժ գծերով»,
    • հոգեբանական աջակցություն` արտակարգ դեպքի, պատահարի վայրում հոգեբանական օգնության կարիք ունեցող մարդկանց հաշվառման, դասակարգման և աջակցության ցուցաբերման կազմակերպում և իրականացում,
    • անհրաժեշտության դեպքում հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերվում է նաև Նախարարության լիազոր ստորաբաժանման տարածքում,
    • արտակարգ իրավիճակներում բնակչությանը առաջին օգնության ցուցաբերում,
    • բնակչությանը բժշկական խորհրդատվության տրամադրում,
    • ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքման կազմակերպում,
    • արտակարգ դեպքի, պատահարի վայրում փրկարարական գործողություններում ներգրավված անձնաց բժշկական օգնության ցուցաբերում,
    • արտակարգ իրավիճակներում տուժած բնակչության բժշկական օգնության ցուցաբերում,
    • «Առաջին օգնություն» թեմայով վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում։

  • Հոգեբանական խորհրդատվություն չի տրամադրվում

    • երբ ահազանգի բնույթը չի առնչվում ՓԾ հոգեբանական ծառայության գործառույթներին,
    • երբ ահազանգը ակնհայտ կեղծ է կամ հետադարձ ստուգման ժամանակ պարզվել է նրա կեղծ լինելը,
    • երբ ահազանգողը խոսում է օտար լեզվով (բացառությամբ` անգլերեն և ռուսերեն),
    • երբ ահազանգողը դրսևորում է ոչ պատշաճ վարք՝ կիրառելով վիրավորական արտահայտություններ կամ դրսևորելով անհարգալից վերաբերմունք:
Ո՞վ կարող է դիմել

ՀՀ տարածքում յուրաքանչյուր ոք