դեկտեմբերի 14 • 19:53, 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արմավիրի մարզում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։