Բոլոր նորությունները
Ճանապարհները Հայաստանում
մարտի 31 • 18:54, 2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Պատահարներ
մարտի 31 • 16:33, 2026
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)
Մարտի 31-ին, ժամը 18։58-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20:30-ին։ Այրվել են երեք տների տանիքներից մոտ 150 քմ հատված, տներից մեկի սենյակը և կից պատշգամբը` գույքով, ջերմահարվել՝ կառուցատարրեր։
Փրկարարները տարհանել են 4 քաղաքացու․ տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ։
Եղանակը Հայաստանում
մարտի 31 • 10:24, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 31-ի և ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.2°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.5°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում, իսկ մյուս շրջանների գետերում՝ փոփոխական ռեժիմ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Պատահարներ
մարտի 31 • 08:06, 2026
Հրդեհի ահազանգ Սիսիան քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը
Մարտի 31-ին, ժամը 08։15-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող խանութներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:17-ին: Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք։
Հրդեհի հետևանքով մասամբ փլուզվել է միջնապատը և ձևախախտվել ճակատային պատից մի հատված:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
Իրազեկում
մարտի 31 • 06:17, 2026
Իրազեկում․ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Ապրիլի 1-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Լրահոս
մարտի 30 • 12:59, 2026
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մարտի 23-ից 29-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 566 դեպք, որից 137-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 64, փլուզման՝ 4, քարաթափման՝ 17, սողանքի, ձնաբքի, երկրաշարժի, թունավորման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 2-ական, հեղեղման, սելավի, տեղատարափ անձրևի, որոնողափրկարարական՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 8, օձերի նկատման վերաբերյալ ահազանգի՝ 3, մերկասառույցի, կեղծ ահազանգի՝ 5-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 34, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 208, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 26, 155 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 110 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 213 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 136 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 66, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
Մանրամասն
Ճանապարհները Հայաստանում
մարտի 30 • 12:39, 2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Եղանակը Հայաստանում
մարտի 30 • 10:41, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.8°C (1970թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.4°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Պատահարներ
մարտի 30 • 09:56, 2026
ՃՏՊ Երասխ բնակավայրի վարչական տարածքում
Մարտի 30-ին, ժամը 08:54-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Երասխ բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ բնակավայրի վարչական տարածքում, «HOWO» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա, այնուհետև բախվել մոտակայքում գտնվող չորս տրանսպորտային միջոցի։
Փրկարարները հոսանքազրկել են «HOWO» մակնիշի բեռնատարը, ուղղել, սահմանազատել տարածքը, «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Պատահարներ
մարտի 29 • 23:40, 2026
Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
Մարտի 29-ին, ժամը 23։38-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Ախթալա բնակավայրի Օրջոնիկիձեի փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվում․ կա տուժած։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Հրդեհը մեկուսացվել է մարտի 30-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում առկա ավտոպահեստամասեր․ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Պատահարներ
մարտի 29 • 21:04, 2026
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Մարտի 29-ին, ժամը 22:13-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներսիսյան փողոցի և Ներսիսյան նրբանցքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Պատահարներ
մարտի 29 • 18:13, 2026
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
Մարտի 29-ին, ժամը 17։06-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Օզանյան փողոցում այրվում է ավտոմեքենա։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 17։25-ին: Այրվել են ավտոմեքենայի դիմային և շարժիչի հատվածները։
…
Էջ 1 358-ից