Քաղաքացիական պաշտպանություն

Քաղաքացիական պաշտպանությունը միջոցառումների համակարգ է՝ ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում։
Քաղաքացիական պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ներքին պլանների մշակման ու դրանց կատարման ապահովման, տարահանման պլանների և ծրագրերի մշակման, քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստմանն ուղղված միջոցառումներ։