Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
Արթուր Արմենի Վարդանյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1994 թ. հուլիսի 28, ք․ Երևան
Կրթություն
- 2022 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
- 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2018 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2021 թվականին՝ ասպիրանտուրան, 2018 թվականին՝ ՀՀ փաստաբանների դպրոցը՝ ստանալով փաստաբանի արտոնագիր:
Ծառայությունը Զինված ուժերում
- 2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
- 2024 թվականի դեկտեմբերի 18-ից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:
- 2021թ․-ից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի ասիստենտ, դասախոս:
- 2023-2024թթ․ ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ:
- 2020-2023թթ.- ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:
- 03.2020-12.2020թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 6 բաժնի պետ:
- 03.2020-07.2020թ. – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
- 2019-2020 թթ. – ՀՀ պետական եկամուտնեերի կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 5 բաժնի պետ:
- 02.2019-10.2019թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 1 բաժնի պետի տեղակալ:
- 2018-2019թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի օգնական:
- 2017-2018թթ. – «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ կրտսեր իրավաբան:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տեղեկություններ
- Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Անձնական տվյալներ
- Ամուսնացած չէ:
Էլ. փոստ՝ art-vardanyan@mia.gov.am
Հեռ.՝ (+374 12) 31 78 11