Accidents
October 15 • 13:59, 2025

Աճառյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաներըառկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել «Nissan» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։