Accidents
December 21 • 23:23, 2025

Հրդեհ Գուգարք գյուղում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 23։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 22-ին, ժամը 00:49-ին, մարվել՝ 02:15-ին: Այրվել են խոհանոցի և հյուրասենյակի փայտե առաստաղը (ընդհանուր մոտ 18 քմ) և ջերմահարվել տանիքը։

Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։