Accidents
December 01 • 09:29, 2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղում․ հաջողվել է հրշեջ-փրկարարներին կանխել հրդեհի տարածումը
Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։10-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15/1 փողոցի տներից մեկում (մոտ 120 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 12:31-ին: Այրվել է խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ) և ջերմահարվել է հյուրասենյակի պատը։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը տան մյուս սենյակներ և տանիք: