Ճանապարհները Հայաստանում
նոյեմբերի 28 • 09:11, 2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Տիգրանաշենի ոլորաններում, Արագածի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Գորայք գյուղում տեղում է ձյուն։

Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Մարալիկի տարածաշրջանների, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Անիպեմզա  ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի Դիլիջանի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: