Պատահարներ
օգոստոսի 29 • 00:17, 2024

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից

Օգոստոսի 28-ին, ժամը 20:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտ քաղաքացին ընկել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Փրկարարները քաղաքացի Ժ. Ա.-ին (ծնված 1990 թ․) պատգարակով դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։