Պատահարներ
օգոստոսի 18 • 14:32, 2024

Փրկարարները հայտնաբերել են կորած երեխային

Օգոստոսի 18-ին, ժամը 17:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի երկրորդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ քաղաքացիները փնտրում են անչափահաս երեխայի։

Ջրափրկարարները երկրորդ հանրային լողափի ափամերձ հատվածում անվնաս հայտնաբերել  են Հ. Ռ.-ին (ծնված  2021 թ.)։