Պատահարներ
սեպտեմբերի 09 • 16:05, 2024

Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը:

Ջրափրկարարները քաղաքացիներ Ա Պ․-ին (ծնված 2005 թ.), Խ Գ-ին (ծնված 2004 թ.), Ս Պ-ին (ծնած 2004 թ.), Է Ն-ին (ծնված 2005 թ.) և հեծանվանավակը մոտեցրել են ափ։