մարտի 25 • 07:36, 2025
«Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում փլատակներում, շենքերում և շինություններում» թեմայով վերապատրաստման դասընթաց
Մարտի 10-ից 14-ը ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 12 օղակի հրամանատարներ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում մասնակցել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում փլատակներում, շենքերում և շինություններում» թեմայով վերապատրաստման դասընթացին։
Դասընթացի նպատակն էր զարգացնել փրկարարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները՝ փլատակների հետ առավել արդյունավետ աշխատելու նպատակով:
Դասընթացի տեսական պատրաստության ընթացքում փրկարարները ծանոթացել են փլատակների դասակարգմանն ըստ INSARAG-ի, ուսումնասիրել են հիդրավլիկ, հիդրոդինամիկ և օդաճնշման փրկարարական սարքավորումների տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ժամանակ կապի կազմակերպման հարցերը:
Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են մի շարք առաջադրանքներ, ինչպիսիք են երկաթբետոնե կոնստրուկցիաներում անցումների բացումը, նեղ տարածությունների պայմաններում խոչընդոտների հաղթահարումը և փլատակներից մարդկանց դուրս բերումը, ինչպես նաև կռունկ-մանիպուլյատոր սարքի հետ աշխատելը:
Դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ մասնակիցները ստացել են հավաստագիր-վկայականներ: