ԼրահոսՏեսանյութերԻրազեկում
մարտի 03 • 09:55, 2025
Ներքին գործերի նախարարությունը մեկնարկել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների միամսյակը
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա խորհրդով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարարությունը հանրապետության ողջ տարածքում մարտի 1-ից մեկնարկել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների միամսյակ, որոնց շրջանակներում անցկացվելու են ուսումնավարժություններ, դասախոսություններ, սեմինարներ՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, միևնույն ժամանակ՝ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։