ապրիլի 03 • 15:28, 2025
ՆԳՆ Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնում վերապատրաստվել են ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի և ԱՆ Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացներին ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների մասնակցության վկայագրերի հանձնման արարողություն։
«Առաջին հոգեբանական օգնություն» թեմայով վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպվել էին ՆԳՆ Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի կողմից, անցկացվել են մարտի 24-ից ապրիլի 2-ը: Հատուկ փուլային կրթական ծրագրի շրջանակներում կազմված դասընթացների նպատակն էր բարձրացնել 45 աշխատակիցների՝ բարդ և ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու պատրաստվածությունը:
Վերապատրաստման դասընթացների նպատակներից էր նաև մասնակիցներին ծանոթացնել արդյունավետ հաղորդակցության, առաջին հոգեբանական օգնության տրամադրման սկզբունքներին։
Դասընթացներն իրականացվել են տեսական և գործնական պարապմունքների ձևաչափով:
Մասնակիցները հոգեվերականգնողական վիճակի բարելավման համար հնարավորություն են ունեցել օգտվելու հատուկ ռելաքսացիոն սարքավորումներից։
Դասընթացների ավարտին մասնակիցներին շնորհվել են վկայագրեր։
Հիշեցնենք, որ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և ՆԳՆ Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժինը համագործակցում են 2021 թվականից, և նմանատիպ միջգերատեսչական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ նպաստելով մասնագիտական կարողությունների զարգացմանը և աշխատակիցների հոգեկան առողջության պահպանմանը։