Պատահարներ
օգոստոսի 05 • 12:35, 2024

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 5-ին, ժամը 12:20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ Հ, ծնված 1964 թ) կողաշրջվել է, առկա է դիզելային վառելիքի արտահոսք. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները վարորդին և ուղևոր Մ Հ-ին (ծնված 1989 թ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Բեռնատարից առկա է յուղի արտահոսք փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն և ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։