Պատահարներ
սեպտեմբերի 05 • 18:14, 2024
Հրդեհ Շողակն գյուղում
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շողակն գյուղի 3-րդ փողոցում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։12-ին, մարվել՝ 14։50-ին։ Այրվել են չշահագործվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մոտ 2000 քմ խոտածածկույթ։