Պատահարներ
հունիսի 23 • 17:00, 2025

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվել է խոտածածկ տարածք (թարմացված)

Հունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 18։04-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։