Պատահարներ
օգոստոսի 17 • 15:25, 2024
Հրդեհ Արագածավան գյուղում
Օգոստոսի 17-ին, ժամը 13։27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող անասնագոմին կից այրվում է անասնակեր և տրակտոր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 18։14-ին: Այրվել են մոտ 600 հակ անասնակեր և մեկ տրակտոր։