Իրազեկում
Հանրային իրազեկում՝ հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ
հուլիսի 27 • 06:40, 2023
ՆԳՆ փրկարար ծառայությունը, ամառվա շոգերին զուգահեռ, սկսել է Հայաստանի անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ:
Աղետալի հետևանքներից խուսափելու, հրդեհների բռնկումը կանխելու նպատակով անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացվում են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, հակահրդեհային քարոզչական աշխատանք, նաև շրջիկ իրազեկում` անօդաչու թռչող սարքերով ու բարձրախոսերով։ Հատուկ ուշադրության կենտրոնում են հատկապես հանգստյան գոտիներն ու զբոսաշրջության վայրերը:
Հիշեք. անվտանգության կանոններից աննշան շեղումն անգամ տոթ ու տապ օրերին կարող է դառնալ մեծ հրդեհի ու աղետի պատճառ: