ԻրազեկումԼրահոս
մարտի 17 • 10:46, 2025

Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մարտի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

 Խնդրում ենք չանհանգստանալ։