Եղանակը ՀայաստանումԻրազեկում
օգոստոսի 23 • 08:27, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 23-ին և 26-ին կեսօրից հետո, 24-25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 23-28-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Arm Ra

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 23-25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։


Arm Yer 

Երևան քաղաքի օգոստոսի 23-ի  բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      38.0°C (2017 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         12.7°C (1993 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     24.3°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Arm Get

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ