օգոստոսի 29 • 15:15, 2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ուշադրություն
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 28-ի և 31-ի ցերեկը, 29-ին, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-2-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.9°C (2014 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.1°C (1983 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.5°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ