Պատահարներ
սեպտեմբերի 03 • 20:29, 2024

Այրվել է բուսածածկույթ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18:33-ին: Այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ: