Եղանակը Հայաստանում
հունիսի 03 • 10:17, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Հունիսի 3-ի ցերեկը, 4-ին շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-ի ցերեկը, 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ 

Հհ 03.06

Երևան քաղաքում` 

Հունիսի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 03.06

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    36.5°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6.4°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   20.8°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 03.06

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ