Եղանակը Հայաստանում
ապրիլի 06 • 09:43, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 6-ի ցերեկը, 7-11-ն՝ առանձին շրջաններում, օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 6-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում`
Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ