հունվարի 15 • 10:25, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 16-19-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.9°C (1963թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.8°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.1°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ